Blog

Neva Bartender Cup 2023

Բոլոր նրանց համար, ովքեր համոզված են, որ կոկտեյլի պատրաստումը արվեստ է, Բարմենների Հայկական Ասոցիացիան՝ Սամմուս Թրեյդ Գրուպ Ընկերության հետ համատեղ, կազմակերպել էր #Neva Bartender Cup 2023 մրցույթի նախընտրական փուլը: Մրցույթի հայաստանյան փուլը կայացավ Մայիսի 31-ին ՝ Ֆուդպարկ Դաունթաունում։

Հայաստանյան փուլի հաղթող մասնակիցը Հունիսի 29ին մեկնեց Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու#Neva Bartender Cup 2023 մրցույթի կիսաեզրափակչին, որի ընթացքում էլ ընտրվեցին եզրափակչի մասնակիցները:

Summus Trade Group -ի գործընկեր Neva ապրանքանիշի կողմից կազմակերպված Neva Bartender Cup 2023 մրցույթն ավարտվեց մեր մասնակից Կորյուն Հովհաննիսյանի փայլուն մասնակցությամբ։

Սանկտ Պետերբուրգում կայացած մրցույթի թեժ կիսաեզրափակչում մեր մասնակիցը լավագույնս դրսևորեց իրեն, ցուցաբերեց բարձր պրոֆեսիոնալիզմ և արդյունքում հայտնվեց եզրափակիչ անցած 6 մասնակիցների մեջ։

Նշենք նաև, որ Կորյունը եզրափակչում հայտնված միակ մասնակիցն էր արտերկրից։
2023-11-10 21:02