Blog

Կանադայի ոգին նոր «Այսբերգ» օղիներում

Կանադական փոքրիկ Նյուֆաունդլենդ քաղաքից մինչև համաշխարհային ճանաչում․ Պրեմիում դասի որակյալ «Այսբերգ» օղին՝ իր 3 տասնյակ տարիների պատմության ընթացքում կերտել է համբավ, որն իրապես արժանի է «Կանադական ժառագություն» կոչմանը։

Իր բացառիկ բաղադրությամբ, անգերազանցելի որակով և նուրբ համով «Այսբերգ» օղին այսօր ամբողջ աշխարհում ամենաշատը վաճառվող կանադական օղին է։

Այս ապրանքանիշի պատմությունը սկսվում է 1995 թվականին, երբ ընկերության հիմնադիրները որոշեցին ստեղծել բարձրակարգ օղի՝ օգտագործելով մոլորակի ամենամաքուր ջրի աղբյուրը՝ այսբերգը։

-Կարևոր չէ, թե քանի անգամ է սպիրտը ֆիլտրվում, կամ ինչ տեխնոլոգիաներ են օգտագործված․ բոլորին է հայտնի, որ օղու իսկական փափկությունը և համը կախված են ջրի որակից։ Հենց այդ պատճառով մենք որոշեցինք օգտվել կանադական այսբերգի պարգևած ջրից, որը դարեր շարունակ մնացել է սառչած և անձեռնմխելի,- վստահեցնում են ընկերության ներկայացուցիչները։

Երբևէ լսե՞լ եք այսբերգների բերքահավաքի մասին․ այո-այո, հենց դրանով են զբաղվում կապիտան Էդը՝ «Այսբերգի կովբոյը», և նրա թիմը ․ ամեն գարուն նրանք Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսից հավաքում են այսբերգներ և դարձնում այն սպիրտ։ Այս գործընթացի արդյունքում է ստացվում աշխարհի ամենափափուկ և հաճելի օղին՝ «Այսբերգը»։

Սամուս Թրեյդ Գրուպը ներկայացնում է կանադական լավագույն օղին Հայաստանում․ Այն կարող եք գտնել լավագույն վաճառասրահներում և ժամանցի վայրերում։